Իսպանական ակումբի մարզիչը կարող է փոխարինել Չավիին

Կատալոնական «Բարսելոնան» արդեն թեկնածուներ է փնտրում իր գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին փոխարինելու համար։

Sport-ի տեղեկություններով՝ «բլաուգրանաները» արդեն հետևում են «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլին։ Իսպանացի մասնագետն իր թիմի ղեկին է 2018 թվականից և այս ընթացքում «Ռեալ Սոսյեդադի» կազմում նվաճել է Իսպանիայի գավաթը։

Վերջին չորս մրցաշրջաններում Ալգուասիլն իր ակումբի կազմում յոթերորդ հորիզոնականից ցածր չի զբաղեցրել: Անցած մրցաշրջանում մարզիչը «Ռեալ Սոսյեդադին» դուրս բերեց Չեմպիոնների Լիգա՝ զբաղեցնելով Լա Լիգայի չորրորդ տեղը: Թիմը ներկայումս գլխավորում է Չեմպիոնների Լիգայի իր խմբում։ Խմբում են Միլանի «Ինտերը», «Բենֆիկան» և «Ռեդ Բուլ Զալցբուրգը»: