Սիմոնե Ինձագի. «Հանդիպելու են նույն ոճի երկու թիմեր»

Իտալիայի առաջնության հաջորդ՝ 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կլինի «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը, այդ մասին խաղի նախօրեին խոսել է միլանյան ակումբի մարզիչ Սիմոնե Ինձագին։ Նա կարծում է, որ երկու թիմերն էլ խաղադաշտում գործում են նույն կերպ՝ ունենալով խաղային նմանատիպ մոդել։

«Սա կարևոր հանդիպում է լինելու: Կհանդիպեն նույն խաղային մոդել ունեցող երկու թիմեր: Շատ բան կորոշեն անհատական ​​մենամարտերը, որոնցում պետք է ցուցադրենք մեր լավագույն կողմերը,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ITASportPress իտալական գործակալությունը։

«Ինտերը» մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է, «Յուվենտուսը» երկրորդն է: