Պեպ Գվարդիոլան՝ Էրլինգ Հոլանդի գոլերի մասին. «Ընդամենը 50 գո՞լ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շաբաթ օրը «Լիվերպուլի» դեմ խաղում խփեց իր 50-րդ գոլը Պրեմիեր Լիգայում։ Այս նշագծին հասնելու համար նորվեգացուն անհրաժեշտ էր 48 հանդիպում։ Սա ռեկորդ է:

Խաղից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Հոլանդի ձեռքբերումը։

«Ընդամենը 50 գո՞լ։ Անհավանական է։ Մենք գիտենք, թե ինչ որակներ ունի Հոլանդը», – ասել է Հոլանդը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» ոչ-ոքի՝ 1։1 հաշվով են ավարտել հանդիպումը։ Շաբաթ երեկոյան երկու թիմերն էլ շրջանցեցին «Արսենալին»՝ լոնդոնցիներն են, ովքեր այժմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: