«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Նյուքասլից» կրած խոշոր պարտությունից հետո։
«Սա մեր ամենավատ խաղն էր այս մրցաշրջանում: Մենք ցույց չենք տվել, որ ինչ-որ բանի համար ենք պայքարում: Սա ինձ շատ է զայրացնում։ Մենք չպետք է բաց թողնենք մեր լավագույն կողմերը ցուցադրելու հնարավորությունը»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումն ավարտվեց «Նյուքասլի» հաղթանակով նկատմամբ 4:1 հաշվով:
«Ազնվականները» այս պահին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 16 միավորով զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը: