Կայ Հավերց. «Շատ դժվար է խաղալ նոր ակումբում, որը մեծ գումար է վճարել քեզ համար»

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։

Հիշեցնենք, որ երեկ գերմանացին հաղթական գոլը խփեց «Բրենտֆորդի» դեմ խաղում Պրեմիեր Լիգայի հերթական տուրի շրջանակներում կայացած հանդիպման վերջին րոպեներին։

«Շատ շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար։ Շատ դժվար է գալ նոր ակումբ, որը մեծ գումար է վճարել քեզ համար։ Ծանր աշխատանք է, պարզապես ոչինչ չի լինում, այնպես որ պետք է հավատալ: Ես փորձեցի մի կողմ դնել իմ էգոն»,- Հավերցի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հավերցն այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում 2 գոլ և 1 գոլային փոխանցում է կատարել: