«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայում կատալոնական ակումբի՝ «Ալավեսի» հետ հանդիպման ժամանակ (2:1) ստեղծված իրավիճակը, որի ժամանակ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բղավել է թիմակից Լամին Յամալի վրա։
«Կարծում եմ, որ նրանց միջև տեղի ունեցածը կարելի է նորմալ համարել, ինձ հետ էլ են նման բաներ եղել։ Երբ ես ֆուտբոլիստ էի, վիճում էի Պույոլի, Վալդեսի, Վիլյայի և Մեսսիի հետ։ Դուք կարող եք դա հաստատել՝ ուսումնասիրելով թերթերի արխիվները։
Աշխատանքի ընթացքում դա տեղի է ունենում ամենուր, մենք դրան առանձնապես չենք կարևորում։ Ռոբերտը նրանցից է, ով միշտ օգնում է իր թիմակիցներին։ Նա վճռական է օգնել Լամինին դառնալ մեծ ֆուտբոլիստ»,- Չավիի խոսքը մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին նախկինում հայտնել էր, որ ինքը ոչ մի կոնֆլիկտ չունի Յամալի հետ։