«Բարսելոնան» արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Ռայո Վալյեկանոյին» Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հարկ է նշել, որ դաշտի տերերը հաշվի մեջ առաջ են անցել 39-րդ րոպեից, իսկ «կապտանռնագույններին» հաջողվել է գոլ հեղինակել միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում։
Չավիի համար «Ռայո Վալյեկանոյի» հետ այս հանդիպումն արդեն չորրորդն էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Կարելի է ասել, որ «Ռայոն» կատալոնական ակումբի համար ամենաանհարմար մրցակիցն է։ Չավիի գլխավորությամբ չորս խաղում «Բարսելոնան» այդպես էլ չկարողացավ հաղթել «Ռայո Վալեկանոյին»՝ երկու անգամ ոչ-ոքի խաղալով և երկու պարտություն կրելով։