Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, որ զարմացած չէ Թուրինի «Յուվենտուսի» այս մրցաշրջանի արդյունքներից։
Հիշեցնենք, որ վաղը թիմերը միմյանց կհանդիպեն իտալական դերբիում։
«Ես սպասում էի, որ «Յուվենտուսը» այդքան բարձր կլինի մրցաշարային աղյուսակում։ Նրանք հիանալի թիմ ունեն, հսկայական հավակնություններ և ավելի շատ ժամանակ պատրաստվելու համար, ինչը շատ կարևոր է»,- ասել է Ինձագին նախախաղային մամուլի ասուլիսում։
Այս պահին Միլանի «Ինտերը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, սակայն «Յուվենտուսը» Սիմոնե Ինձագիի թիմին զիջում է ընդամենը երկու միավորով եւ երկրորդ տեղում է։