Սերխիո Ագուերոն Աբու Դաբիի Գրան պրիին ներկայացել է «Մանչեսթեր Սիթիի» հագուստով

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն այցելել է Ֆորմուլա 1-ի 2023 թվականի մրցաշրջանի եզրափակիչ փուլ, որն ավանդաբար տեղի է ունենում Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ):

Արգենտինացին թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: «Մանչեսթեր Սիթիի» հետ հինգ անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան։

2023-ում հաղթող է դարձել Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Վերստապենը, ով 2023-ին 19 հաղթանակ է տարել Գրան պրիում, ևս երկուսը` իր թիմակից Սերխիո Պերեսը, և մեկ անգամ հաղթել է Ֆերարիից Կառլոս Սաինցը:

Աբու Դաբիի Գրան Պրին կանցկացվի նոյեմբերի 24-ից 26-ը: Այսօր՝ նոյեմբերի 25-ին, տեղի է ունենում մրցավազքի որակավորման փուլը։