Դարվին Նունյեսը վիճել է Պեպ Գվարդիոլայի հետ

«Լիվերպուլի» հարձակվողը ԱՊԼ-ի 13-րդ տուրի դիմակայության ժամանակ բանավոր վիճաբանության մեջ է մտել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Հանդիպման վերջում Նունյեսն ու Գվարդիոլան զրույց են ունեցել միմյանց հետ, սակայն ֆուտբոլիստը որոշել է սադրել «Սիթիի» երկրպագուներին՝ նրանց մատնանշելով «Լիվերպուլի» զինանշանը, որն իր մարզաշապիկի վրա է։

«Մանչեսթեր Սիթիի» մարզչին դուր չի եկել Նունյեսի պահվածքը, և ընկերական երկխոսությունը վերածվել է վիճաբանության։ Վիճաբանությունը ստիպված է եղել կանխել Յուրգեն Կլոպը, ով զսպել է իր սանին, ապա մի կողմ քաշել: