Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատմել է, թե որքան կցանկանար շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։
Գերմանացին ցանկանում է հետևել իր խաղընկեր Թոմաս Մյուլերի ցանկություններին, ով մտադիր է խաղակոշիկները կախել պատից 2025 թվականին։
«Ես ցանկանում եմ խաղալ մինչև 2025 թվականը, ինչպես Մյուլերը։ Ուրախ կլինեմ, եթե հաջողվի, բայց շատ բան կախված կլինի իմ առողջությունից։
Այս պահին ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում։ Կարծում եմ՝ միջազգային ընդմիջումն ինձ օգնեց»,- Bild-ին ասել է 37-ամյա Նոյերը: