Պրեմիեր Լիգայում շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղացին 1:1 հաշվով: Այսպիսով, ընդհատվեց Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթական շարքը տնային հանդիպումներում։ Արդյունքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում։
Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում չի կարողացել հաղթել 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։ «Քաղաքայինները» ոչ-ոքի խաղացին «Էվերթոնի» հետ՝ 1:1։
Հաջորդ տնային հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի նոյեմբերի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայում «ՌԲ Լայպցիգի» դեմ։
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է գլխավորել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։