Louis Vuitton-ը ցանկանում է Ջուդ Բելինգհեմին առաջարկել բազմամիլիոնանոց գովազդային պայմանագիր

Ֆրանսիական Louis Vuitton բրենդը ցանկանում է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին առաջարկել բազմամիլիոնանոց գովազդային պայմանագիր, հայտնում է Daily Mail-ը։

Louis Vuitton-ը նախկինում համագործակցել է միայն այնպիսի ֆուտբոլային գերաստղերի հետ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Պելեն, Դիեգո Մարադոնան և Զինեդին Զիդանը։

Բելինգհեմը մեծ հետաքրքրություն ունի նորաձևության նկատմամբ: Հոկտեմբերի 30-ին կայացած «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ ֆուտբոլիստը կրել է Louis Vuitton կոստյում՝ զանգակած տաբատով։