«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի հանդիպման սպասելիքներով։
«Շատ բան կարող է պատահել։ Կարո՞ղ ենք վատ խաղալ և պարտվել։ Կարո՞ղ ենք վատ խաղալ և հաղթել: Ես կասեի, որ դա քիչ հավանական է: «Մանչեսթեր Սիթիի» դեմ դա գրեթե անհնար է։
Մենք կարող ենք շատ լավ հանդիպում անցկացնել և չհաղթել, դա հնարավոր է: Կամ մենք կարող ենք հիանալի խաղալ և չհաղթել։
Հիմա այս թիմն այլևս փորձարկման կարիք չունի, միակ ուղղությունը, որով մենք շարժվում ենք, վերև է, դա ակնհայտ է»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։