Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, «Բավարիան» Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում հաղթեց «Քյոլնին» (1:0):
Միակ գոլը խփեց Հարի Քեյնը։ Անգլիացու համար սա արդեն 18-րդ գոլն է 12 մեկնարկային տուրերում։
Այսպիսով, Քեյնը դարձավ Բունդեսլիգայի պատմության մեջ առաջինը, ով 12 մեկնարկային տուրերում խփել է 18 գոլ։ Նա նաև դարձավ առաջին անգլիացին 18 գոլով Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում։