Էրլինգ Հոլանդը գոլ է խփել Պրեմիեր Լիգայի 21 թիմերից 20-ին

Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», ավարտվեց 1։1 հաշվով։ 27-րդ րոպեին «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բացեց հանդիպման հաշիվը։ Այսպիսով, նորվեգացին կարողացավ խոցել Անգլիայի առաջնության 21 թիմերից 20-ի դարպասը, որոնց հետ խաղացել է։ Այս մասին Squawka-ն հայտնում է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Անգլիայի առաջնությունում միակ թիմը, որի դեմ Հոլանդը խաղացել է, բայց չի կարողացել գոլ խփել, դա «Բրենտֆորդն» է։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի խաղում, որը կկայանա դեկտեմբերի 23-ին, «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Բրենտֆորդի» հետ։ Այս թիմերի միջև երկրորդ տուրի հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին։