Դոնի վան դե Բեկ. «Ինձ պետք է կանոնավոր խաղալ, եթե ոչ «Յունայթեդում», ապա այլ ակումբում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը հայտնել է, որ դժգոհ է «կարմիր սատանաների» կազմում ստացած խաղաժամանակից։

«Ինձ կանոնավոր խաղային պրակտիկա է պետք: Եթե ​​ոչ «Մանչեսթեր Յունայթեդում», ապա այլ ակումբում: Ես ուղղակի խենթանում եմ ֆուտբոլի համար: Ես լավ գումար եմ վաստակում «Մանչեսթեր Յունայթեդում», բայց փողն ինձ համար երբեք մոտիվացիայի աղբյուր չի եղել»,- վան դե Բեկի խոսքերը մեջբերում է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է երկու հանդիպման, որոնցում ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել: