«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նա վերադառնա թուրինյան ակումբ որպես թիմի մարզիչ։
«Ամուսնությունը միշտ երկու կողմերի միություն է, այնպես որ, իհարկե, կարելի է երազել և հուսալ, որ երկրորդ անգամ կամուսնանաս։
Կարեւոր է, որ նման ցանկությունը փոխադարձ լինի։ Հենց հիմա ես վայելում եմ իմ ունեցած ազատ ժամանակը: Ես դեռ շարունակում եմ սովորել, որպեսզի մեծացնեմ գիտելիքներիս ծավալը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։