Կրիշտիանու Ռոնալդուի հերթական տպավորիչ ցուցանիշը

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, կայացել է Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպումը, որում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Ալ-Օխդուդին»։

«Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 38-ամյա պորտուգալացին այժմ 2023 թվականին ակումբի և երկրի հավաքականների հանդիպումներում խփել է 48 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Այսպիսով, Ռոնալդուն իր կարիերայում 10-րդ անգամ գոլ+փոխանցում համակարգով մեկ տարում վաստակեց 60+ միավոր։