Շաբաթ օրը Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լիվերպուլին»: Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է տնային վերջին 23 հանդիպումներում, որոնցից 15-ը՝ Անգլիայի առաջնությունում։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Սիթիի» այս շարքը։
«Ես գիտեմ, որ որքան երկար շարունակվի այս շարքը, այնքան ավելի հավանական է, որ այն կկոտրվի», – ասել է Կլոպը, ինչպես մեջբերում է լրագրող Նիլ Ջոնսը սոցիալական ցանցերում:
Նոյեմբերի 25-ին կմեկնարկի «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը։ Վերջին անգամ «Սիթին» չի հաղթել Պրեմիեր Լիգայի տնային խաղում 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։