«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ամենայն հավանականությամբ, չի օգնի թիմին Լա Լիգայի 14-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում։
Ըստ FCBN-ի՝ 31-ամյա դարպասապահը ստիպված է եղել բաց թողնել թիմի այսօրվա կայացած հերթական մարզումը։
Ավելի վաղ դարպասապահը մեջքի ցավի պատճառով լքել էր Գերմանիայի հավաքականը։