«Մանչեսթեր Սիթին» աշխատում է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին համոզելու երկարաձգել պայմանագիրը, հայտնում է TeamTalk-ը:
Նշվում է, որ ակումբում վստահ չեն, որ ֆուտբոլիստը կարող է երկարաձգել պայմանագիրը։
Նշենք, որ Էրլինգ Հոլանդի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։
Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2022 թվականի ամռանը։