Գարի Լինեկեր․ «Մեսսին այժմ անհերքելիորեն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը հերթական մեկնաբանությունն է արել Լիոնել Մեսսիի մասին։

«Մեսսին այժմ անհերքելիորեն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Կան մարդիկ, ովքեր նրան համեմատում են Կրիշտիանու Ռոնալդուի հետ կատարողականով։

Բայց այն ուրախության առումով, որը նրանք տալիս են մեզ, երբ մենք դիտում ենք նրանց խաղը, չկա մեկը, ով կարող է մրցել Մեսսիի հետ»,- ասել է Լինեկերը BBC-ին։