«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է թիմի պաշտպան Լյուկ Շոուի վիճակի մասին հարցին։
Ավելի վաղ ակումբը հայտնել էր, որ ֆուտբոլիստը սկսել է մարզումները թիմի հետ։
«Լյուկ Շոուն թիմի հետ մարզվել է երկու շաբաթ: Մենք իսկապես հույս ունենք, որ նա շարք կվերադառնա առաջիկա խաղում»,- մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը մասնակցել է Պրեմիեր Լիգայի երկու հանդիպման և գոլեր չի խփել։