«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆլորենտ Մալուդան խոսել է «Չելսիում» ներկայիս իրավիճակի մասին։
«Եթե չհաշվես համազգեստի գույնը, ես չեմ ճանաչում «Չելսիին»: Ինչ-որ բան կառուցելու համար ժամանակ է պետք, բայց նոր սեփականատերերի գալով ես կայունություն չեմ տեսնում ղեկավարությունից։ Չեմ ցանկանում խոսել նրանց ընտրած խաղացողների մասին, բայց ղեկավարության կողմից դեռ կայունություն կամ հստակություն չկա։
Ես սիրում եմ տեսնել, որ նրանք հաղթում են, և ցավալի է տեսնել նրանց պարտությունը, քանի որ մարդիկ ծիծաղում են մեզ վրա: Եվ ես չեմ հասկանում այս նախագծի էությունը։ Եվ որ ավելի կարևոր է, կարծում եմ, որ խաղացողներն էլ դա չեն հասկանում:
Իրար կրկնում են, որ եկել են այստեղ հանուն նախագծի։ Բայց նայելով, թե ինչպես են ընթանում գործերը, մտածում եմ՝ ընդհանրապես կա՞ որևէ նախագիծ: Բոլորն էլ սիրում են ասել, որ ցանկանում են տիտղոսներ նվաճել: Բայց մենք պետք է բացատրենք, թե ինչպես հասնել դրան», – Մալուդանի խոսքերը մեջբերում է The Obi One-ը։
Նոր սեփականատերերի գալուստով լոնդոնյան ակումբը փոխեց մարզչական շտաբը և մեծ փոփոխություններ կատարեց իր հայտացուցակում։