Բրազիլիայի հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում դուրս կմնա լավագույն եռյակից

Բրազիլիայի հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում, որը պաշտոնապես կհրապարակվի նոյեմբերի 30-ին, միանգամից երկու հորիզոնական ետ կնահանջի։

Պենտակամպեոնները վարկանիշային աղյուսակում կիջնեն երրորդից հինգերորդ՝ զիջելով Անգլիայի և Բելգիայի ազգային հավաքականերին։

Առաջատարը կմնա Արգենտինան, երկրորդ տեղում Ֆրանսիան է։ Լավագույն 10-ում տեղի կունենա ևս մեկ փոփոխություն՝ Հոլանդիան կշրջանցի Պորտուգալիային՝ յոթերորդ տեղից բարձրանալով վեցերորդ հորիզոնղական։