Արգենտինայի հավաքականը հաղթել է Բրազիլիայի ընտրանուն (VIDEO)

Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական խաղում նվազագույն հաշվով հաղթել է Բրազիլիայի հավաքականին։

Հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփել է Նիկոլաս Օտամենդին։

Նշենք, որ հանդիպման մեկնարկը հետաձգվել է մարզադաշտում երկրպագուների և ոստիկանների միջև ծեծկռտուքի պատճառով։ Կոնֆլիկտին միջամտել են անգամ արգենտինացի ֆուտբոլիստները, սակայն դրանից հետո Լիոնել Մեսսին թիմին խաղադաշտից դուրս է բերել խաղադաշտից և հեռացել հանդերձարան։

Այս հաղթանակից հետո Արգենտինան 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, իսկ Բրազիլիան վեցերորդ տեղում է վաստակած 7 միավորով։