Մարտին Էդեգորը պատրաստվում է խաղադաշտ վերադառնալ

«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը պատրաստվում է խաղադաշտ վերադառնալ Պրեմիեր Լիգայի «Բրենտֆորդի» դեմ առաջիկա խաղում, հայտնում է The Standard-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը բժշկական անձնակազմից թույլտվություն է ստացել վերսկսելու խաղային գործունեությունը

Նորվեգացին բաց է թողել «զինագործների» վերջին երեք հանդիպումները՝ մարզման ժամանակ գնդակի դեմքին հարված ստանալուց հետո, ինչպես նաև ստիպված է եղել հրաժարվել միջազգային պարտականություններից՝ կենտրոնանալու իր վերականգնման վրա։