Լյուկ Շոուն վերսկսել է մարզումները թիմի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն վերսկսել է մարզումները թիմի հետ։

Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս օգոստոսից՝ 2023/24 մրցաշրջանում կարողանալով անցկացնել ընդամենը 2 հանդիպում։

Նոյեմբերի 22-ին Շոուն մարզվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբի հետ, հաղորդում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։ Հավանականություն կա, որ Լյուկը կկարողանա մասնակցել ԱՊԼ-ի «Էվերթոնի» դեմ առաջիկա հանդիպմանը։