«Ինտերում» վստահ են, որ Լաուտարո Մարտինեսը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ հնարավոր պայմանագրի երկարաձգման մասին։

«Լաուտարո Մարտինեսի նոր պայմանագիրը ոչ մի հարց չի առաջացնում։ Նա նաև բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է երկար տարիներ մնալ մեզ հետ: Ցանկանում ենք միասին շարունակել աշխատանքը, այնպես որ բանակցությունները հեշտ կլինեն»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

26-ամյա արգենտինացին «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Այս մրցաշրջանում Մարտինեսը անցկացրել է 16 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։