Ֆրանկ Կեսյեն խոստովանել է, որ կարոտում է «Բարսելոնայի» տնային հանդիպումների մթնոլորտը

«Ալ-Ահլիի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն խոստովանել է, որ կարոտում է «Բարսելոնայի» տնային հանդիպումների մթնոլորտը։

«Ես կարոտում եմ «Բարսելոնայի» երկրպագուների աջակցությունը «Կամպ Նոուում»։ Խաղալ գրեթե 100 հազար մարդ տեղավորող մարզադաշտում, ուղղակի ֆանտաստիկ էր»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։

Կոտդիվուարցի ֆուտբոլիստը կատալոնական ակումբում անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան՝ 2022 թվականի հուլիսին նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Միլանից», իսկ 2023 թվականի օգոստոսին 12,5 միլիոն եվրոյով վաճառվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիին»։