«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումները։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Բաստոնին նոյեմբերյան ուսումնամարզական հավաքի համար հրավիրվել է Իտալիայի հավաքական, սակայն սրունքի մկանի հետ կապված խնդիրների պատճառով չի մասնակցել ազգային թիմին Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի հետ հանդիպումներին։
Սպասվում է, որ այժմ 24-ամյա խաղացողը բաց կթողնի Ա Սերիայի «Յուվենտուսի» և Չեմպիոնների Լիգայի «Բենֆիկայի» դեմ հանդիպումները: Եթե ամեն ինչ լավ ընթանա, Բաստոնին կկարողանա խաղադաշտ վերադառնալ Իտալիայի առաջնության «Նապոլիի» հետ հանդիպմանը: