Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝՝ Մյուլերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի Էրիկ տեն Հագը կարծում է, որ գերմանացի հարձակվողի փորձը մեծապես կօգնի իր թիմին, բայց անձամբ՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում լքել «Բավարիան»։

Թոմաս Մյուլերի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Ակումբն ակնկալում է շուտով երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։