Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը

«Բավարիայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, դարպասապահը բաց է թողել այսօրվա մարզումը մեջքի անհարմարության պատճառով։ Ավելի վաղ դարպասապահը մեջքի ցավի պատճառով լքել էր Գերմանիայի հավաքականը։

Հաղորդվում է, որ գերմանացի դարպասապահը լուրջ խնդիրներ չունի, սակայն նրա մասնակցությունը Լա Լիգայի «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպմանը կասկածի տակ է։