Կայ Հավերց․ «Ես շատ երջանիկ եմ «Արսենալում»»

«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կայ Հավերցը խոսել է նոր ակումբում հարմարվելու մասին։

«Ես շատ երջանիկ եմ «Արսենալում»։ Ես ինձ ընտանիքի անդամ եմ զգում։ Միշտ դժվար է նման ակումբ տեղափոխվել «Չելսիից», այսինքն՝ առանցքային մրցակից։ Այսպիսով, երկրպագուների վստահությունը շահելու համար կարող են շաբաթներ պահանջվել: Այս հարցում ինձ կօգնեն գոլերն ու լավ հանդիպումները։ Ես միշտ տալիս եմ 100%-ը»,- Հավերցի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հավերցը «Չելսիից» է ժամանել 2023 թվականի հունիսին 65 միլիոն ֆունտով։