Ֆեդերիկո Կիեզա. «Մարդիկ կարծում էին, որ մենք չենք կարող նվաճել Եվրո-2024-ի ուղեգիր»

Իտալիայի հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր , թեև դա տեղի ունեցավ վերջին խաղում, որի ելքը մինչև խաղի ավարտը պարզ չէր։ Ուկրաինայի հավաքականը պայքար մղեց Եվրոպայի չեմպիոնների հետ։ Եվրոպայի վերջին առաջնության հերոսներից Ֆեդերիկո Կիեզան մեկնաբանել է հաջողությունը։ Նա չթաքցրեց, որ դա չափազանց դժվար էր։

«Խաղի վերջում հոգնածություն առաջացավ, շատ ուժեղ, քանի որ մենք ամեն ինչ տվեցինք խաղադաշտում։ Ես շատ ուրախ եմ, որ մենք որակավորվեցինք: Շատերը հավատում էին, որ մեզ չի հաջողվի, բայց ամեն ինչ ստացվեց»,- Կիեզայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։