Պիկեն տոնում է «Բարսելոնայի» կանանց հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ

Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Բարսելոնայի» կանանց թիմը հինգ գնդակ է ուղարկել Էլ-Կլասիկոյում «Ռեալի» դարպասը։

Ժերար Պիկեն շատ գոհ է դրանից։ Պիկեն «Բարսելոնայի» այն ֆուտըբոլիստներից է, ով միշտ ընդգծել է իր թշնամությունը «Ռեալի» նկատմամբ: Պիկեն սոցցանցում հրապարակել է մի գրառում, որտեղ նա ոչինչ չի գրել, այլ արձագանքել է միայն էմոջիով: Այդ էմոջիով նա ցույց տվեց, որ «Բարսելոնան» իր մեջքին շալակել է «Ռեալին»։

Ժերար Պիկեն «Բարսելոնայում» խաղացել է տասնչորս տարի՝ 2008-ից 2022 թվականներին: