Ֆաբիո Կվալյարելան հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին 40 տարեկանում։
Իր կարիերայի ընթացքում Ֆաբիոն «Յուվենտուսի» հետ նվաճել է 6 գավաթ՝ երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը և մեկ անգամ նվաճել Գավաթը։
2018/19 մրցաշրջանում 26 գոլով նա դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն՝ հանդես գալով «Սամպդորիայում»։ Ընդհանուր առմամբ, Կվալյարելան ակումբային մակարդակում անցկացրած 717 խաղում խփել է 238 գոլ: