Ֆրանսիայի հավաքականի և «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակ ունի։ Todofichajes-ի տեղեկություններով՝ 26-ամյա ձախ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։
Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով։ Ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո։
Թեոն միլանյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 9 հանդիպում, որոնցում խփել է մեկ գնդակ և ստացել վեց դեղին քարտ։