«Բարսելոնան» որոշել է առաջիկա տրանսֆերային պատուհանների իր տրանսֆերային ծրագրերը։ Ըստ Mundo Deportivo-ի, «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել հենակետային կիսապաշտպանի։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական գրանդը իր տեսադաշտում ունի երեք կիսապաշտպան։ Խոսքը Մարտին Սուբիմենդիի («Ռեալ-Սոսյեդադ»), Բրունո Գոմարաեշի («Նյուքասլ») և Էդերսոնի («Ատալանտա») մասին է։
Բացի այդ, հաջորդ ամառ «Բարսելոնան» ակնկալում է պահել պաշտպան Ժոաու Կանսելուին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս թիմում։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Չավի Էրնանդեսի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։