Մի քանի անգլիական ակումբներ սկսել են հետաքրքրվել սաուդյան «Ալ-Իթթիհադի» հարձակվող Ժոտայի ծառայություններով, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի հարձակվողի համար պայքարում են «Թոթենհեմը» և «Նյուքասլը»։ Նշվում է, որ ֆուտբոլիստի «Թոթենհեմի» ճամբար տեղափոխվելու օգտին հիմնական փաստարկը կարող է լինել նրա ծանոթությունը լոնդոնյան ակումբի մարզիչ Անգելոս Պոստեկոգլուի հետ։ Անցած մրցաշրջանում Ժոտան ավստրալացու գլխավորությամբ հանդես է եկել «Սելթիկում»։
Հիշեցնենք, որ Ժոտան «Ալ-Իթիհադ» է տեղափոխվել «Սելթիկից» անցած ամառ 29 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, որոնցում խփել է ընդամենը մեկ գոլ: Ֆուտբոլիստի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։