«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին դեռ չի կարողացել համաձայնության գալ ակումբի հետ պայմանագրի պայմանների շուրջ։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը չափազանց մեծ աշխատավարձ է պահանջում, որը «Նապոլին» պատրաստ չէ նրան տալ։ Լեհը, մեկնաբանել է այս իրավիճակը՝ չբացառելով իր հեռանալը թիմից։
«Ես չեմ բացառում, որ իմ պայմանագիրը կավարտվի, և մենք չենք կարողանա երկարաձգել այն»,- ասել է Զելինսկին։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը: Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո