Մբապպեն այս ցուցանիշով առաջինն է, Ռոնալդուին և Մեսսին չի հաջողվել կրկնել այդ ցուցանիշը

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն գերազանցել է իր կարիերայի 300 գոլի շեմը։

Եվրո-2024-ի ընտրական խաղում 24-ամյա ֆրանսիացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ջիբրալթարի դեմ խաղում (14:0)։ Այսպիսով, Մբապպեն 300 գոլ է խփել մինչ 25 տարեկան դառնալը։

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դա չի հաջողվել:

Մբապպեն «Մոնակոյի» սան է, 2017 թվականին փարիզեցիներն նրան վարձակալել են, իսկ մեկ տարի անց գնել են 180 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 15 խաղում 15 գոլ է խփել Լիգա 1-ում և Չեմպիոնների Լիգայում։