«Ինտերի» պաշտպան Մատեո Դարմիանը մոտ է Ներաձուրիների հետ համագործակցությունը երկարացնելուն։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ իտալական ակումբի ղեկավարությունը որոշել է ակտիվացնել երկարաձգման տարբերակը մինչև 2025 թվականը։
33-ամյա Դարմիանի և միլանյան գրանդի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունիսի վերջին։