Ալժիրցի պաշտպան Իսմայել Բենասերը «Միլան» է տեղափոխվել 2019 թվականին և դարձել ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
Բենասերը խոստովանել է, որ երբ եկավ «Միլան», որը մի ամբողջ տասնամյակ ոչինչ չէր նվաճել, սկզբում չէր գիտակցում ակումբի կարևորությունն ու նշանակությունը։
«Ես պայմանագիր եմ կնքել ակումբի հետ նախորդ մրցաշրջանի ավարտից առաջ։ Բայց սկզբում չհասկացա դրա կարեւորությունն ու մեծությունը։ Եղբայրս, սակայն, «Միլանի» երկրպագու է, բայց դա չազդեց իմ ընտրության վրա։
Ես լսում եմ ուրիշների կարծիքը, բայց ինքս եմ որոշումներ կայացնում»,- Բենասերի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։