Ժերար Պիկե․ «Ես 100 տոկոսով վստահում եմ Չավիին»

Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի մասին։

«Ես 100 տոկոսով վստահում եմ Չավիին։ Ինչ-որ մեկը պատրաստվու՞մ է նրան փոխարինող փնտրել։ Չավին հիմա տանը է, նա հիանալի գիտի, թե ինչ է պետք թիմին։ Նա ամեն ինչ ունի վերահսկողության տակ։ Պետք է վստահել նրան»,- Պիկեի խոսքերը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 13 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։