Ֆաբիո Կվալյարելան հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբիո Կվալյարելան հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին։

«Ես պետք է դադարեմ խաղալ: Հիմա ես ազատ գործակալ եմ, բայց իմ ֆիզիկական վիճակը հեռու է դաշտ վերադառնալու անհրաժեշտությունից։ Հիմա ժամանակ ունեմ հասկանալու, թե որ ճանապարհով կարող եմ գնալ»,- Կվալյարելայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

40-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Սամպդորիան», որից նա հեռացել է ամռանը՝ պայմանագրի ավարտի պատճառով։