Էրլինգ Հոլանդ․ «Նա միշտ իմ կուռքն է եղել»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Նա միշտ իմ կուռքն է եղել։ Նա միշտ ավելի բարձր էր, քան մնացածը։ Միշտ զարգանում և կատարելագործում է իր խաղաոճը։ Դա ակնհայտ էր նույնիսկ այն բանից հետո, երբ նա հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» և տեղափոխվեց «Ռեալ»», – Հոլանդի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

Կրիշտիանու Ռոնալդուն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում։