Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել MLS

Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան առաջարկ է ստացել միանալ MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբին։

33-ամյա Դե Խեան ազատ գործակալի կարգավիճակում է 2023 թվականի ամառվանից այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց երկարաձգել դարպասապահի հետ գործող պայմանագրի ժամկետը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ իսպանացին մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը տեղափոխվելու հնարավորությունը, քանի որ նրա կինը և ընտանիքը չեն ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա։