«Արսենալը» մոտ է պաշտպան Բեն Ուայթի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ երկու կողմերն էլ շահագրգռված են երկարաձգելու պայմանագիրը։ Ակտիվ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Անգլիացու գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։